10 սեպտեմբերի 2019 - 17:09 AMT
Պուտինը Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսաստանաբնակ հայտնի գիտնական, բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով:

«Պարգևատրել Արթուր Նիկոլայի Չիլինգարովին ռուսական պետականության ամրապնդման գործում ունեցած ավանդի, խորհրդարանի զարգացման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար»,-ասվում է նախագահի հրամանագրում:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում: