Պաշտոնապես մեկնարկել է Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի շինարարությունը, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
2․7 կմ երկարությամբ նոր ճանապարհի մի մասը կազմելու էէ 252-մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով։
Աշխատանքները նախատեսվում է ավարտել 21 ամսում։
Պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2016 թվականին, սակայն որևէ աշխատանք չէր կատարվել։
Ըստ 2016-ին արված հայտարարության, ճանապարհի ու կամուրջի շինարարությունը պիտի 24 ամիս տևեր։ Կամրջի տակ տեղադրվելու է ջրի և նավթայուղերի մշտական զատիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթևեկելի հատված՝ 4-6 երթևեկելի գոտիներով:
Կառուցվող նոր ճանապարհահատվածում տեղադրվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան լուսադիոդային (LED) լուսատուներ: