12 սեպտեմբերի 2019 - 11:23 AMT
ԱԺ-ն կքննարկի շախմատի՝ դպրոցում պարտադիր առարկա լինելու թերությունները

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է դպրոցներում «Շախմատ» առարկայի հետ կապված շախմատիստների ու ծնողների մտահոգությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էհանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Քննարկելու ենք ներքոնշյալ հարցերը․ ինչպես մեծացնել շախմատ դասընթացի իրականացման գործառութային նշանակությունը, ինչպես մեծացնել բնագավառի ծախսային արդյունավետությունը, ինչպես ինտեգրել արդի տեխնոլոգիաները շախմատ դասընթացի պատրաստման և գնահատման գործընթացներում, որոնք կնպաստեն երեխաների առավել մոտիվացմանը, շախմատի առարկայի պարտադիր և/կամ կամավոր լինելու առավելությունները և թերությունները», - նշել է նա։

Քննարկման անհրաժեշտությունը նա հիմնավորել է շախմատիստների ու ծնողների բարձրաձայնած մտահոգություններով։

Շախմատը հայկական դպրոցներում պարտադիր առարկա է 2011-ից։