12 սեպտեմբերի 2019 - 14:30 AMT
ՌԴ փոխվարչապետ․ Դեմ չենք ՀԱՊԿ-ում Ադրբեջանի կարգավիճակին, բայց որոշումը հավաքական է կայացվում

ՌԴ-ն դեմ չէ ոչ Ադրբեջանի, ոչ էլ նախկին ԽՍՀՄ այլ երկրներից որևէ մեկի հետ գործակցությանը ՀԱՊԿ-ի հետ ու ողջունելու է այն։ Այս մասին է հայտարարել ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ պատասխանելով Ադրբեջանի՝ ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորության մասին հարցին, հայտնում է aysor.am-ը։

Բորիսովին հարցրել են՝ ինչպես կարող է Բաքուն ստանալ որևէ կարգավիճակ, երբ Երևանը բացառում է դրա որևէ հնարավորություն։

«Որոշումը հավաքական է ընդունվում», - պատասխանել է նա՝ ասելով, որ եթե այդպիսի որոշում լինի, այն չի հակասելու կազմակերպության կանոնադրությանը։

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, իր հերթին, շեշտել է, որ Ադրբեջանին կարգավիճակ տալու հարց չի քննարկվում։ Նա նշել է, որ կազմակերպության դռները բաց են բոլորի համար, սակայն որոշումն ընդունվելու է միայն կոնսենսուսով։