13 սեպտեմբերի 2019 - 13:24 AMT
ԵԱՏՄ-ում աշխատանքի որոնման միասնական հարթակ կգործարկվի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ միասին մինչև 2020-ի ավարտը մեկնարկ կտա «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնական համակարգի նախագծին: Այդ մասին Մոսկվայում հայտնել են ԵՏՀ խորհրդի նիստի մասնակիցները:

Նախագծի հիմնական գաղափարն է որոնման համակարգ ստեղծել, որը թույլ կտա ցանկացած քաղաքացու կամ գործատուի աշխատանք գտնել կամ էլ ծանոթանալ CV-ներին ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Ղրղզստանում:

Համակարգում նաև տեղեկություն կլինի ինչպես ազատ աշխատատեղերի, այնպես էլ աշխատանք փնտրողների մասին տեղեկությունը, որը ներառված է անդամ-պետությունների զբաղվածության ոլորտին վերաբերող տեղեկատվական հարթակներում:

«Նախագիծը կնպաստի ընդհանուր աշխատաշուկայի ստեղծմանը, ինչպես նաև կարագացնի աշխատանքի ազատ տեղաշարժը: Պլանավորվում է, որ համակարգի գործարկման մեկ օրացուցային տարվա արդյունքներով դրա օգնությանը դիմողների թիվը կհասնի առնվազն 1 մլն-ի, իսկ թափուր աշխատատեղերի մասին հետադարձ կապի, ինչպես նաև գործատուներից ստացված հրավերների թիվը՝ առնվազն 100 հազարի ու 10 հազարի համապատասխանաբար», – նշել են ԵՏՀ-ում: