18 սեպտեմբերի 2019 - 14:03 AMT
Պետդումայի փոխխոսնակը հիշել է ՀՀ-ում ամերիկյան ՀԿ-ների մասին

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հիշատակել է Հայաստանում գործող ամերիկյան կամ ԱՄՆ միջոցներով գործող ՀԿ-ները։

«Պարլամենտսկայա գազետայի» փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Տոլստոյը նշել է, թե Ռուսաստանը չունի այնքան ՀԿ-ներ Հայաստանում, որքան ունի ԱՄՆ-ն:

«Մենք դա անհրաժեշտ չենք համարում, հույս ենք դնում մեր հարաբերությունների, համատեղ դարավոր պատմության վրա. դրանք նշանակություն ունեն միայներկարաժամկետ հեռանկարների պարագայում»,- ասել է Տոլստոյը:

Պետդումայում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություններ առաջացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ տարածքում նույն վարորդական իրավունքների օգտագործման հարցին: