Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
Այն տեղադրված է նախագահի պաշտոնական կայքում։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ էր ներկայացրել ՀՀ նախագահին։
Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 10-ին։ Դրանից առաջ՝ մինչ 2018 թվականի մայիս, Օսիպյանը եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ։