18 սեպտեմբերի 2019 - 17:51 AMT
Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։

Ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը:

Օսիպյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 17-ին։ Ոչ նախկին ոստիկանապետը, ոչ կառավարությունը չեն մանրամասնել դրա պատճառները։