19 սեպտեմբերի 2019 - 11:37 AMT
Փաշինյանն ԱԱԾ ու ոստիկանության պետերի ԺՊ-ներ է նշանակել

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանապետի ԺՊ։

Այս մասին է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 17-ին։ Ոչ նախկին ոստիկանապետը, ոչ կառավարությունը չեն մանրամասնել դրա պատճառները։ Նույն օրն Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է նշականվել

Սեպտեմբերի 16-ին հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իր որոշումը պիտի սթափեցնող նշան լինի կառավարության համար։ Իր հրաժարականի պատճառները ևս չեն ներկայացվել։