19 սեպտեմբերի 2019 - 14:02 AMT
«Իմ Քայլը» ԱԺ է ուղարկել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը

Ազգային ժողովի կայքում հրապարակվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ Քայլը» խմբակցության կազմած նախագիծը:

94-էջանոց նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։

Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու համար պահանջվում է ԱԺ պատգամավորների ձայների առնվազն 3/5-րդը։ Հարցով տեղի է ունենալու գաղտնի քվեարկություն։

Վերջնական որոշումը կայացնելու է ՍԴ-ն՝ ձայների 3/5-րդով։

Սեպտեմբերի 16-ին «Իմ Քայլը» խմբակցությունը որոշել էր սկսել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը։ Որոշումը պայմանավորվում էր Ռոբերտ Քոչարյանի գործում Թովմասյանի գործողություններով։