19 սեպտեմբերի 2019 - 15:22 AMT
ՀՀ անկախության օրը Բուրջ Խալիֆան եռագույնով կլուսավորվի

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանատունը։

Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձր երկնաքերն է, շահագործման է հանձնվել 2010-ին: Դրա բարձրությունը 829 մ է։

Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ն անկախության 28-րդ տարեդարձն է տոնելու։