19 սեպտեմբերի 2019 - 17:30 AMT
Նոր նախաձեռնություն Ամերիաբանկից՝ ուսանողների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար

ՀՀ առաջատար բանկերի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ամերիաբանկի, Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակում իրականցվող «Նոր ուսումնական տարին՝ նոր գիտելիքներով» նախաձեռնության ընթացքում Անգլիական այգում էին հավաքել ուսանողներին՝ պատմելու ֆինանսական միջոցների, դրանց տնօրինման ու անվտանգության մասին: Նախաձեռնության նպատակն է ուսանողների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացումը:

«Հետաքրքիր էր քարտերի, ֆինանսական միջոցների ապահովագրման թեման, հատկապես կարևոր էին պլաստիկ քարտերի ու Apple Pay մասին հատվածները: Ինձ համար կարևորն էր հասկանալ, թե ինչ է պետք անել Հայաստանում այս ուղղության զարգացման համար»,- միջոցառումից հետո տպավորություններով կիսվեց Ֆրանսիական համալսարանի ուսանող Տաթևիկ Աբրահամյանը:

Միջոցառման ընթացքում թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ֆինանասական միջոցների գրագետ տնօրինման մասինխոսեց Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը: «Բանկն իմ առաջին 5 հավելվածների շարքում» դասախոսության ընթացքում Դանիելյանն անդրադարձավ նաև խնայողական վարքագիծ ձևավորելուն և ֆիանասական միջոցների գրագետ տնօրինմանը:

«Դասընթացի ընթացքում ուսանողները կկարողանան ճիշտ կողմնորոշվել բանկերի առաջարկների միջև և ճիշտ կառավարել իրենց հաշիվները: Դրանով հենց ընդհանուր բանկային համակարգն է վստահելի դառնում. որքան պարտաճանաչ և պահանջկոտ է հաճախորդը, այնքան բանկը իր ծառայություները ներդնելիս մտածում է նրան գոհացնելու մասին»,- նշեց Դանիելյանը:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր հերթիննշեց, որ թեմաներն անհրաժեշտ են ցանկացած ուսանողի՝ անկախ մասնագիտությունից:

Սարգսյանի խոսքով՝ բաց քննարկումներին հաջորդելու են նաև լսարանային դասընթացներ: Բացի այդ, նախատեսվում գործակցություն ՀՀ տարբեր կրթական հաստատություների հետ:

Բանկերի միության «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» ծրագրի բոլոր թեմաներն ընտրվել են հայաստանյան բանկերի հետ համատեղ, հաշվի են առնվել հաճախորդների կողմից հաճախ տրվող հարցերը: