20 սեպտեմբերի 2019 - 13:56 AMT
Վարչապետի առաջարկությամբ Գրիգորի Խաչատուրովին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ստորագրել է Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու հրամանագիրը։

Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքում։

Գրիգորի Խաչատուրովը Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին երկայացուցիչ, այժմ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի որդին է։

2019-ի ամռան ընթացքում 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում բարելավել էին դիրքերը, ինչը, մասնավորապես, էապես բարձրացրել է Հայաստան-Վրաստան միջպետական հատվածի որոշ հատվածների անվտանգության մակարդակը։