Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 29-ին վնասվածք է ստացել «Լեչեի» հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում է Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել «Լեչեի» դեմ խաղում:Վնասվածքի լրջությունը պարզ կլինի սեպտեմբերի 30-ին, երբ մեր ավագը կենթարկվի բուժզննության»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա Սերիա-ի 6-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում դարձել է հաղթական գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «Ռոմայի»: