4 հոկտեմբերի 2019 - 12:06 AMT
Արցախի դրոշով դրոն՝ «Դյուդելանժ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ

Հոկտեմբերի 3-ին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խմբային փուլի հանդիպումը տեղի «Դյուդելանժի» և Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբի միջև: Խաղի 30-րդ րոպեին մարզադաշտի երկնքում Արցախի Հանրապետությոն դրոշը ծածանող դրոն է հայտնվել:

Խաղը կասեցվել է, իսկ դրոնը կախվել է դաշտի կենտրոնի վերևում: Ադրբեջանական թիմի որոշ ֆուտբոլիստներ փորձել են գնդակով ցած նետել այն, սակայն դա նրանց չի հաջողվել: Հրմշտոց է սկսվել, թիմերը հեռացել են խաղադաշտից, սակայն մի որոշ ժամանակ անց հանդիպումը վերսկսվել է, գրում է Sports.ru-ն:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի առնչությամբ պաշտոնական բողոք է հղել ՈւԵՖԱ-ին: