5 հոկտեմբերի 2019 - 13:13 AMT
ԶԼՄ. Իրաքում ցուցարարների թվում զոհերի քանակը հասել է 65-ի, վիրավորներինը` 2000-ի

Իրաքում բողոքի ցույցերի մասնակիցների թվում զոհերի թիվը հասել է 65-ի, վիրավորներինը` 2000-ի, հայտնում է Sky News Arabia-ն տեղական անվտանգության ուժերի և բուժաշխատողների վրա հղումով:

Ավելի վաղ Իրաքի աստղադիտարանի մարդու իրավունքների տնօրեն Մուսթաֆա Սահադունը հայտնել էր, որ զոհերի թիվը 50 է, վիրավորներինը` 1936, գրում է ՌԻԱ Նովոստին:

Բողոքները սկսվել են հոկտեմբերի 1-ի Բաղդադում, հոկտեմբերի 2-ին դրանք արդեն ոչ միայն մայրաքաղաքում էին, այլ նաև որոշ շրջաններում: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում , պայքար կոռուպցիայի դեմ, խնդիրների լուծում առողջապահության, կրթութայն և այլ ոլորտներում:

Իշխանությունները գրեթե ամբողջովին անջատել են ինտերնետը: Փակ է Իրանի հետ սահմանը: Բողոքները շարունակվում են:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել Իրաքի կառավարությանն ու ցուցարարներին երկխոսության գնալ: