8 հոկտեմբերի 2019 - 12:22 AMT
Ադրբեջանի վարչապետը հրաժարական է տվել

Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարական է ներկայացրել երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Օքտայ Ասադովը:

«Այդ կապակցությամբ նախագահ Ալիևը խորհրդարանին է ներկայացրել վարչապետի պաշտոնի նոր թեկնածուին՝ Ալի Ասադովին»,-ասել է խոսնակը, հայտնում է Interfax.az-ը:

Խոսնակը վստահություն է հայտնել, որ նախագահի ընտրությունն օգտակար կլինի ինչպես ժողովրդին, այնպես էլ պետությանը: