Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, հոկտեմբերի 8-ի ընդլայնված նիստում հավանություն է տվել Ալի Ասադովի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում, հայտնում է Interfax.az-ը:
Ասադովի թեկնածությանը կողմ են արտահայտվել ներկա բոլոր պատգամավորները՝ 105:
Ասադովն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին վստահության համար:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Նովրուզ Մամեդովը հրաժարականի դիմում էր ներկայացրել Ադրբեջանի նախագահին:
Մինչ վարչապետի պաշտոնում առաջադրվելը Ալի Ասադովն Ադրբեջանի նախագահի օգնականն էր տնտեսական հարցերով: