8 հոկտեմբերի 2019 - 13:10 AMT
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ից կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը, 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում՝ հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: