9 հոկտեմբերի 2019 - 11:10 AMT
Բուքմեյքերները Ջորջ Մարտինին ընդգրկել են գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում

Բուքմեյքերները «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինին ընդգրկել են գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին USA Today-ի վրա հղումով:

Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին: Ավանդաբար մրցանակի թեկնածուների անունները Շվեդական ակադեմիան գաղտնի է պահում: Հեղինակավոր բուքմեյքերական Nicer Odds կայքը հրապարակել է հնարավոր թեկնածուների ցուցակը:

Առաջին հորիզոնականներում են կանադացի բանաստեղծուհի Անն Քարսոնը, գրող Մարիզ Կոնդեն Գվադելուպայից և կանադացի գրող Մարգարետ Էթվուդը, որը հայտնի է որպես «Աղախնի պատմությունը» բեսթսելերի հեղինակ, որի հիման վրա նկարահանվել է «Սպասուհու պատմածը» սերիալը:

Հավանական թեկնածուների թվում են նաև Լյուդմիլա Ուլիցկայան, Միլան Կունդերան և Հարուկի Մուրակամին, իսկ ցուցակը եզրափակում է Ջորջ Մարտինը:

2019-ին 2 դափնեկիր է ընտրվելու, քանի որ 2018-ին սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի ֆոնին գրականության մրցանակ չի շնորհվել: