9 հոկտեմբերի 2019 - 12:22 AMT
ՀՀ նախագահն ընդունել է Քարդաշյաններին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և նրա քրոջը՝ Քորթնիին ընդունել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի աշխատակազմն իր ֆեյսբուքյան էջում:

«Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում»,-ասվում է գրառման մեջ:

Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը ժամանել է Հայաստան մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology, WCIT):

Աշխատակազմը նաև լուսանկարներ է հրապարակել հանդիպումից: