9 հոկտեմբերի 2019 - 12:40 AMT
Քոչարյանը վիրահատվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին է հայտնում Aysor.am-ը՝ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին հղում անելով։

«Ազատությունը»՝ ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանին հղում անելով, հայտնում է, որ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Թե ինչ վիրահատություն է կատարվել, ԲԿ-ից չեն հայտնում՝ անձնական տեղեկություն է։

Քոչարյանը սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին 2 անգամ տեղափոխվել էր կենտրոն՝ հետազոտման։ Ըստ նրա որդի Լևոնի, որևէ լուրջ խնդիր 2-րդ նախագահը չունի։

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։ Նա անցնում է Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։