9 հոկտեմբերի 2019 - 12:48 AMT
Ալիև. Բաքուն փոխզիջման չի գնա տարածքային ամբողջականության հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 8-ին ելույթ ունենալով տեղահանվածների առջև, հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրում Բաքուն Հայաստանի հետ փոխզիջման չի գնա տարածքային ամբողջականության հարցում:

«Տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ լինել չեն կարող: Դա բանակցությունների առարկա չէ և չի կարող լինել»,-ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը:

Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: «Ամբողջ աշխարհն է ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը և մենք այդ ուղղությամբ հետևողական քաղաքականություն ենք վարում»,-ասել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում տեղի ունեցած Վալդայի համաժողովում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ՝ հայտարարելով. «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»: