9 հոկտեմբերի 2019 - 14:10 AMT
ՌԵՈւ. ՀՀ երկաթուղու արդիականացման պայմանը բոլոր վիճահարույց հարցերի լուծումն է

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԵՈւ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հանդիպման մասին՝ շեշտելով բոլոր վիճահարույց հարցերը լուծելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են ՀՀ երկաթուղային ցանցի հետագա զարգացման, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի կարգավարմանն առնչվող հարցեր: Ըստ Բելոզյորովի, նախագծի իրականացման և ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացումը շարունակելու գլխավոր պայմանը բոլոր վիճահարույց հարցերի լուծումն է կառուցողական փոխգործակցության ոգով, ՀՀ կառավարության մասնակցությամբ, հայտնում է ՌԵՈւ մամուլի ծառայությունը:

Նա ընդգծել է, որ ՌԵՈւ-ն «կատարում է բոլոր պարտավորություններն ըստ Կոնցեսիոն պայմանագրի՝ սեփական միջոցներից գրեթե 250 մլն դոլար ներդնելով երկաթուղու մեջ»:

Ավելի վաղ RTVI հեռուստաալիքն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ «ՌԵՈւ» ԲԲԸ-ն պատրաստ է խզել պայմանագիրը ՀՀ իշխանությունների հետ՝ պնդելով, որ արգելափակվում է իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, որը ՀՀ երկաթուղու կառավարիչն է: Ավելի ուշ ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ ռուսական կողմը քննարկում է իրավիճակի զարգացման բոլոր տարբերակները, այդ թվում նաև հայկական կողմի հետ ՌԵՈւ պայմանագրի վաղաժամ