11 հոկտեմբերի 2019 - 14:44 AMT
Շեր. Թուրքերը գրեթե 2 մլն հայ են սպանել ու խոշտանգել

Հայտնի երգչուհի և դերասանուհիՇերը (Շերիլին Սարգսյան) անդրադարձել է Սիրիայում ստեղծված իրավիճակին՝ գրառում կատարելով Twitter-ի իր միկրոբլոգում: Նա հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին:

«...Ես լսել եմ արյունարբու թուրքերի մասին, որոնք գրեթե 2 մլն հայ են սպանել ու խոշտանգել, դեռևս 11 տարեկանից սկսած: Հայաստանում գիտեն դրա մասին: Թուրքիայի զինվորները դեռ արյուն են տենչում: Հիմա նրանք ցեղասպանություն կգործեն քրդերի հանդեպ, Թրամփի օրհնությամբ»,-գրել է նա:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:Գործողության առաջին օրը ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել քրդերի 181 օբյեկտի: Նուն օրը թուրքական զորքերը ցամաքային գործողություն են սկսել և խորացել Սիրիայի տարածքում:Կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Գնդակոծության տակ են հայտնվել նաև հայաբնակ շրջանները: