11 հոկտեմբերի 2019 - 15:18 AMT
Փաշինյանը Պուտինին Ղարաբաղի մասին գիրք է նվիրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի աշխատանքների շրջանակում գիրք է նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Գիրքը կոչվում է «Խաղաղություն Ղարաբաղին», իսկ հեղինակը Վլադիմիր Կազիմիրովն է, որը 1992-1996թթ. Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահն էր:

Գիրքը պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր և հեղինակի վերլուծական նյութեր:

Ընթերցեք նաև.«Լիդիան ինթերնեյշնլի» նախագահը Փաշինյանին նվիրել է «Առաջնորդություն. Տագնապալի ժամանակներում» գիրքը