11 հոկտեմբերի 2019 - 16:14 AMT
Թուրքերը փորձում են քրդերին զրկել ջրամատակարարումից

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված ռազմական գործողության ընթացքում թուրքական զինուժը շարքից հանել է քրդաբնակ Ռաս էլ Այն քաղաքի մոտ գտնվող ջրաբաշխիչ կայանը։

Դա տեղի է ունեցել այդ տարածքում թուրքական հրթիռակոծության հետևանքով։ Նշվում է, որ դա տվյալ տարածքում գտնվող միակ ջրաբաշխիչ կայանն էր, հայտնում է Ermenihaber-ը:

Քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։