11 հոկտեմբերի 2019 - 16:40 AMT
ԱԳ նախարարը գիրք է նվիրել իր բելառուս պաշտոնակցին

ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը՝ Վլադիմիր Մակեյին, նվիրել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944 թթ.)» վերնագրով գիրքը:

Գիրքը ներկայացնում է Հայրենական պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, մի քանի հազար հայերի մասնակցությունը Բելառուսի ազատագրման համար մղված մարտերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: