12 հոկտեմբերի 2019 - 13:52 AMT
Պատանեկան ԱԱ. Հայ շախմատիստները հավակնում են մեդալների

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվում է Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին, մասնակցում է Հայաստանի 8 ներկայացուցիչ:

Հայ շախմատիստներից մեդալների համար պայքարում են միայն (Մ18) խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը: Նախավերջին` 10-րդ տուրում Շանթն ու Արթուրը հաղթանակներ են տարել, hajtnwum 1 Shantnews.am-ը

Շանթն այժմ ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարայի աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Արթուր Դավթյանը 7 միավորով հինգերորդն է:

Առաջատարը՝ հնդիկ շախմատիստ Պրագնանանդհան է, որն ունի 8,5 միավոր:

Հոկտեմբերի 12-ին կկայանան վերջին տուրի հանդիպումները: