12 հոկտեմբերի 2019 - 15:46 AMT
Windows-ի միլիոնավոր բաժանորդների էկրանին կհայտնվի վրացական բնապատկեր

Վրացական Սվանեթի լուսանկարը մի քանի օրվա ընթացքում, աշխարհի տարբեր ծայրերում կդիտեն Microsoft Windows-ի միլիոնավոր բաժանորդներ։

Այս մասին հայտնում է 1tv.ge-ն՝ հղում անելով Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը:

«Արշավիր Սև ծովից մինչև Կասպից ծով գտնվող լեռներ, ճամփորդիր աշխարհի այս կետում և հնարավոր է, Վրաստանը հայտնվի քո սրտում»,- գրված կլինի էկրանին։

Սվանեթին պատմական լեռնային տարածաշրջան է Վրաստանի հյուսիս-արևմուտքում։ Այն բաժանվում է Ներքին Սվանեթի և Վերին Սվանեթի, որոնց որոնք կիսվում են Սվանեթի լեռնաշղթայով։