14 հոկտեմբերի 2019 - 12:56 AMT
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում: Այս մասին ըմբիշը հայտնել է Instagram-ի իր էջում:

«Հպարտ եմ` ՅՈւՆԻՍԵՖ-ի մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- գրել է գյումրեցի ըմբիշը՝ հրապարակելով լուսանկարը:

Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն է:

Սեպտեմբերի 18-ին Արթուր Ալեքսանյանը Նուրսուլթանում ավարտված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը և ստացավ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: