14 հոկտեմբերի 2019 - 14:03 AMT
Կատալոնիայի առաջնորդներին դատապարտել են երկարատև ազատազրկման

Իսպանիայի Գերագույն դատարանը դատապարտել է կատալոնացի անջատողականների 9 առաջնորդներին 9-13 տարվա ազատազրկման: 13 տարով է դատապարտվել Կատալոնիայի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը: Եվս 3-ին մեղադրել են անհնազանդության մեջ, սակայն կալանավորման չեն դատապարտել: 12 քաղաքական գործիչ և ակտիվիստ մերժել է ներկայացրած մեղադրանքները, գրում է BBC-ին:

Դատավճռի հրապարակումից հետո Կատալոնիայի անկախության հարյուրավոր կողմնակիցներ անցել են Բարսելոնայի փողոցներով «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով և կողմնակիցներին ուղղված` փողոց դուրս գալու կոչերով:

Սկզբից մեղադրանքը 25 տարվա ազատազրկում էր պահանջում Օրիոլ Ժունկերասի համար, որը ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ հայտնվել է դատարանում հանուն Կատալոնիայի անկախության պայքարի համար: Ժունկերասն ամենախիստ պատիժն է ստացել խռովություն հրահրելու և պետական միջոցները ոչ նպատակային ծախսելու համար:

9 առաջնորդ դատապարտվել է ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով, նրանցից ոմանք պաշտոններ էին զբաղեցնում Կատալոնիայի խորհրդարանում և կառավարությունում:

2017-ին Կատալոնիայի անկախացման համար պայքարող առաջնորդներն Իսպանիայից անջատվելու վերաբերյալ հանրաքվե են անցկացրել, որը Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել: