14 հոկտեմբերի 2019 - 15:57 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում են, կայցելեն նաև Արցախ

Հոկտեմբերի 14-ին և 15-ին տարածաշրջանային այցով Հայաստանում են գտնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանից հետո մեկնելու են Արցախ», - տեղեկացրել է Աննա Նաղդալյանը։

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հենց այդ ժամանակ էլ կողմերը նախանշել էին տարածաշրջան այցը: