14 հոկտեմբերի 2019 - 18:28 AMT
Գյումրի պատմական հատվածում ապօրինի շինարարության վերացման հարցը քննարկվում է

Գյումրու Աբովյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքի շինարարությունը քաղաքապետարանի կողմից թույլատրված չի եղել: Այս մասին PanARMENIAN.NET-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ քաղաքապետարանի կողմից այս նախագիծը չի հաստատվել և չկա կապիտալի պայմանագիր:

«Կառուցապատվողը երթակվել է վարչական պատասխանատվության, այս պահին գործընթացն իրավական հարթությունում է: Կառուցապատողն օրեր առաջ եղել է քաղաքապետարանում, քննարկվել է վերին հարկերի ապամոնտաժման և մի շարք այլ հարցեր»,-ասաց Սոնա Առաքելյանը:

Սոնա Առաքելյանը չնշեց, թե ով է կառուցապատողը՝ ընդգծելով, որ այս պահին վարչական իրավախախտման մասով դատակն պրոցես կա և որևէ տեղ չկա պայմանագիր կառուցապատողի հետ:

Գյումրու Աբովյան փողոցի շենքերից մեկի տանքի կիսակառույց շենքի նկարը համացանցում էր հայտնվել օրեր առաջ: Օգտատերերն իրենց բողոքն էին հայտնել քաղաքային դիմագծին և փողոցի արտաքին տեսքին չհամապատասխանող շինության մասին:

Աբովյան փողոցը Գյումրու նախկին Ալեքսանդրովսկի փողոցն է: Փողոցի երկարությունը 160 մետր է:

Լուսանկարն՝ Արմինե Ղազարյանի ՖԲ-էջից։