14 հոկտեմբերի 2019 - 21:12 AMT
Գոգբաշյանը չի ստանձնի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը։

Ինչպես հայտնում է Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։

Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը։

Գոգբաշյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ է եկել 2008-ին, իսկ 2017-2018թթ. եղել է FCO-ին կից Մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային կադրերի բաժնի պետը: 2018-ին նա անցել է ռուսաց լեզվի ուսումնառության ամբողջական դասընթաց: