15 հոկտեմբերի 2019 - 11:24 AMT
Ռոնալդուն իր 700-րդ գոլն է խփել

Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի Ուկրաինայի դեմ խաղում պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր պրոֆեսիոնալ կարիերայում 700-րդ գնդակն է իրացրել: Գնդակը հայտնվել է հակառակորդ թիմի դարպասում 11 մետրանոցի իրացման արդյունքում: Պորտուգալիայի հավաքականը զիջել է Ուկրաինային 1:2 հաշվով:

«Ես չեմ գնում նրանց ետևից, նրանք են ինձ հետևում: Ես արդեն մտածում եմ վաղվա օրվա մասին, թիվ 701 գոլի մասին իմ հաջորդ խաղում»,-ասել է Ռոնալդուն, գրում է «Կոմերսանտը»:

Ընդհանուր առմամբ պորտուգալացին 450 գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի« կազմում, 118-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, 95-ի՝ Պորտուգալիայի հավաքականի, 32-ի՝ «Յուվենտուսի» և 5-ի՝ «Սպորտինգի» կազմում:

Ռոնալդուն 3 անգամ ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ FIFA-ի վարկածով, երկու անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակի, ճանաչվել է լավագույն ռմբարկուն Եվրոպայի առաջնության պատմության մեջ և Պորտուգալիայի հավաքականի ամենաարդյունավետ հարձակվողը:

Ռոնալդուից ավելի շատ գոլերի հեղինակ է դարձել ընդամենը 5 ֆուտբոլիստ՝ Յոզեֆ Բիցան (805), Ռոմարիոն (772), Պելեն (767), Ֆերենց Պուշկաշը (746) և Գերդ Մյուլլերը (735): Առաջին տասնյակում ևս մեկ գործող ֆուտբոլիստ կա՝ Լիոնել Մեսսին, որը 672 գոլի հեղինակ է դարձել: