15 հոկտեմբերի 2019 - 12:49 AMT
Քարդաշյանը՝ Ծիծեռնակաբերդում. Երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ է սպանվել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է վերջերս Հայաստան կատարած իր այցին՝ Ծիծեռնակաբերդից լուսանկարներ հրապարակելով Twitter-ի իր միկրոբլոգում

«Այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան շատ զգացմունքային էր: Չեմ կարող հավատալ, որ կոտորածի բոլոր այդ լուսանկարներից ու հրատարակված գրականությունից հետո դեռևս կան մարդիկ, որոնք փորձում են ժխտել, որ նման բան է տեղի ունեցել: Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ է սպանվել»,-գրել է Քարդաշյանը:

Լուսանկարում Քիմ և Քորթնի Քարդաշյանների և նրանց երեխաների այցն է Ծիծեռնակաբերդ, որտեղ նրանք ծաղիկներ են դնում անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը Հայաստանում մասնակցել է հոկտեմբերի 6-9-ը կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology, WCIT):Դա նրա երկրորդ այցն էր ՀՀ: Առաջին անգամ հեռուստաաստղը Հայաստան է եկել 2015 թվականին: