15 հոկտեմբերի 2019 - 14:52 AMT
Բուքմեյքերները ՀՀ հետ խաղում նախապատվությունը տալիս են Ֆինլանդիային

Հոկտեմբերի 15-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ֆինլանդիայի հավաքականների հանդիպումը: Բուքմեյքերները մեծ հույսեր են կապում Ֆինլանդիայի հավաքականի հետ:

Ինչպես հայտնի է, որքան բարձր է գործակիցը, այնքան ցածր են գնահատվում հաղթելու շանսերը: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 5.8 է, իսկ Ֆինլանդիայինը՝ 1.61: Ոչ ոքիի գործակիցը 3.7 է:

7 տուրից հետո Ֆինլանդիան J խմբի 2-րդ տեղում է 12 միավորով, իսկ Հայաստանը 10 միավոր ունի: Հայաստանի հավաքականը 3 պարտություն է կրել, 3 հաղթանակ տարել և 1 անգամ ոչ ոքի խաղացել:

Հանդիպումը տեղի կունենա Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, խաղի սկիզբը Երևանի ժամանակով 20:00-ին է: