15 հոկտեմբերի 2019 - 15:22 AMT
Արտաշատում 19 աշակերտ է թունավորվել դպրոցի բուֆետի սննդից

Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում:Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այդ մասին ասվում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջում:

«Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները»,-ասվում է գրառման մեջ: