16 հոկտեմբերի 2019 - 17:36 AMT
Երևանում մայթին ավտովթար է եղել

Հոկտեմբերի 16-ին Երևանում զավեշտալի ավտովթար է եղել՝ մեքենաները բախվել են մայթի վրա: Այդ մասին գրել և լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Սահակյանը:

«Միայն Հայաստանում է հնարավոր, որ մայթին երթևեկությունն այնքան խիտ լինի, որ 2 մեքենա իրար բախվեն»,-ասվում է գրառման մեջ:

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019-ի հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է 2498 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 189, վիրավորվել՝ 3 611 մարդ: