17 հոկտեմբերի 2019 - 10:59 AMT
Վանեցյանի դեմ Իոաննիսյանի բողոքը մերժվել է. Քրգործ չի հարուցվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, հայտնում է Aysor. am-ը:

Դատավոր Ֆարխոյանը դատական նիստի ավարտին հայտարարել է, որ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։

Իոաննիսյանը բողոքարկել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել։

Իոաննիսյանի բողոքի հիմքում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի գրառումն էր, որտեղ նշված էր, թե Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի:

Եթե դատարանը բավարարեր Իոաննիսյանի բողոքն ընդդեմ Արթուր Վանեցյանի, ապա ՀՔԾ-ն պետք է քրեական գործ հարուցեր Արթուր Վանեցյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով։