17 հոկտեմբերի 2019 - 12:40 AMT
Մոտ 24 մլն դրամ՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 23.9 միլիոն դրամ է հատկացվել Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար՝ կպատրաստվեն նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Որոշումը կայացվել է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2020-ի գարնանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարզադպրոցի նախագիծը պատրաստ է: Դպրոցը կունենա 1000 տեղանոց դահլիճ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի և այլ մարզաձևերի մրցումներ անցկացնելու համար: