17 հոկտեմբերի 2019 - 15:02 AMT
Զոհված ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով

Երևանում «Հաղթանակ» զբոսայգու մոտ հրազենային վիրավորումից մահացած ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,-ասվում է հրամանագրում:

Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին։ Նրա ծառայակիցը վիրավորվել է։ Երիտասարդները ձերբակալված են։