17 հոկտեմբերի 2019 - 19:13 AMT
Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը Եվրոպայի խուլերի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել

Բելգիայի Բրասատ քաղաքում տեղի է ունեցել ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությում բրոնզե մեդալակիր է դաձել Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

60 կգ քաշային կարգի մրցմանը մեդալների համար պայքարել է լսողության խնդիրներ ունեցող 8 ձյուդոիստ: Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 14 երկրների 84 մարզիկ:

Ռոբերտ Գևորգյանը մրցավայր էր մեկնել մարզիչ Արտյոմ Մելքոնյանի և Հայաստանի պատվիրակ Աննա Պապոյանի հետ: