18 հոկտեմբերի 2019 - 11:31 AMT
Լևոն Արոնյանը Grand Swiss մրցաշարում հավասարվել է առաջատարին

Մեն կղզում ընթացող FIDE-ի Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը երկարատև պայքարից հետո սպիտակներով հաղթել է մրցաշարի առաջատարներից մեկին՝ չինացի Վան Հաոյին:

Այդպիսով, հայ շախմատիստը վաստակել է 5,5 միավոր և հավասարվել արդեն միանձնյա առաջատար դարձած Ֆաբիանո Կարուանային, հայտնում է «Ա1+»-ը:

Հոկտեմբերի 19-ին կայանալիք 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի հենց ամերիկացի գրոսմայստերի հետ:

Մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ էր տոնել գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևի նկատմամբ: