Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարական է տվել։ Տեղեկությունն այդ մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաստատեցին ՀՖՖ-ում իր աղբյուրները։
Արմեն Գյուլբուդաղյանցը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել 2018-ի հոկտեմբերի 7-ին: Մինչ այդ նա գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը: Մարզչական կարիերայի ընթացքում Գյուլբուդաղյանցն աշխատել է նաեւ «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում», Իրանի «Գոլ Գոհար» և «Փադիդեհ» ակումբներում:
Ֆուտբոլի ազգային ընտրանին վերջին արտագնա խաղերում դժգույն խաղ է ցուցարդել՝ ոչ ոքի խաղալով Լիխթենշթեյնի հետ ու պարտվելով Ֆինլանիային։