18 հոկտեմբերի 2019 - 12:05 AMT
Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-«Սամպդորիա» հանդիպմանը

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի իր ակումբի հանդիպմանը «Սամպդորիայի» հետ: Այդ մասին ասվում է «Ռոմայի» պաշտոնական կայքում:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման ժամանակ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը, վնասվածք ստանալով, լքել էր խաղադաշտը։

Մխիթարյանը չի մասնակցել նաև ՀՀ հավաքականի հանդիպումներին Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։