18 հոկտեմբերի 2019 - 15:21 AMT
Հոկտեմբերի 16-ին Երևանում վնասվածք ստացած ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից

Հոկտեմբերի 16-ին Երևանի Արաբկիր շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից: Այդ մասին ասվում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում:

Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին։ Նրա ծառայակիցը վիրավորվել է։ Երիտասարդները ձերբակալված են։

«Նա իրեն լավ է զգում: Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասել է, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց: Նկարում բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն է»,-ասվում է գրառման մեջ:

Երևանում «Հաղթանակ» զբոսայգու մոտ հրազենային վիրավորումից մահացած ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: