Բարսելոնայում ցուցարարները շրջափակել են քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ «Սագրադա Ֆամիլիա» մայր տաճարը: Այդ մասին ասվում է տաճարի Twitter-ում:
«Քանի որ ցուցարարներն այժմ եկեղեցու առջև են և արգելափակել են մուտքը, չենք կարող երաշխավորել, որ այցելուները կկարողանան մտնել ներս»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ եկեղեցին բաց կլինի, քանի դեռ դա անվտանգ է: «Սագրադա Ֆամիլիա» տաճարի աշխատակազմը հիշեցրել է, որ գնած տոմսը կարելի է փոխանակել կայքում, հայտնում է «Վեդոմոստին»:
«Սագրադա Ֆամիլիան» գտնվում է Բարսելոնայի կենտրոնում: Այն սկսել են կառուցել 1882-ին ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծով:Մայր տաճարի շինարարությունը շարունակվում է մինչ օրս, սակայն հիմնական մասը կառուցված է և այն հազարավոր տեղաբնակներ ու զբոսաշրջիկներ են այցելում:
Բողոքի ցույցերը Բարսելոնայում շարունակվում են արդեն մի քանի օր: Դրանց պատճառ է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճիռը, որով Կատալոնիայի անկախացման կողմնակից քաղաքական գործիչները դատապարտվել են 9-13 տարվա ազատազրկման: