21 հոկտեմբերի 2019 - 10:40 AMT
Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie-ի խմբագրության վրա

Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Ֆրանսիայում հարձակման է ենթարկվել ֆրանսալեզու Nouvelles d'Arménie հանդեսի խմբագրությունը, որը ներկայացնում է Հայաստանին և հայերին վերաբերող նյութեր:

«Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը խստորեն դատապարտում է հարձակումը Nouvelles d'Arménie-ի խմբագրության վրա: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների դեմ»,-ասվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:

Ներկայացված է նաև հարձակման ենթարկված խմբագրության լուսանկարը: Գողացել են խմբագրության համակարգիչներն ու տեսախցիկը: